Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու թեմային

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի բացառել, որ կարող է զբաղեցնել Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը առաջարկի համար։ Դա ինձ ստիպեց հպարտ զգալ իմ աշխատանքով:

Ես հավակնորդ էի, բայց ոչ միակը։ Հպարտ եմ դրանով: Բայց ես որոշեցի հրաժարվել։ Ուզում եմ մնալ «Ռոմայում», հիմա սա է գլխավորը»,- մարզչի խոսքերը մեջբերում է Gazzetta dello Sport-ը: