Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կիսվել է ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչի «Չելսիի» հետ հանդիպումներից իր սպասելիքներով։
«Այժմ նրանք ծանր ժամանակներ են ապրում և բազմաթիվ վնասվածքներ ունեն։ Այնուամենայնիվ, «Չելսիի» նման թիմին դուրս գրելու համար պետք է ապուշ լինել: Նրանք շատ բարձրակարգ կազմ ունեն»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Բելինգհեմը նախկինում բազմիցս կապվել է «Չելսի» տեղափոխվելու հետ: Ամռանը «թոշակառուները» պատրաստ կլինեն անգլիացու համար վճարել ավելի քան 100 միլիոն եվրո, սակայն տրանսֆերի համար մրցակցությունը շատ լուրջ է լինելու։