Լոնդոնի «Արսենալը» 70 միլիոն եվրո + բոնուսներ է առաջարկել Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Միխայիլ Մուդրիկի համար։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ կողմերը ներկայումս քննարկում են բոնուսների կառուցվածքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Շախտյորը» իրենց եզրային հարձակվողի համար պահանջել էին 100 միլիոն եվրո: Հավանաբար, հաշվի առնելով հետագա բոնուսները, ընդհանուր արժեքը պարզապես մոտ կլինի այս գնին: Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա Մուդրիկը կդառնա «Արսենալի» պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը։
Առայժմ «Չելսին» նույնպես պահպանում է Մուդրիկին ձեռք բերելու շանսերը։ Թոշակառուները հետևում են իրավիճակին և ցանկանում են միջամտել, եթե «Արսենալը» չկարողանա համաձայնության գալ գործարքի շուրջ: