Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Նասրը», տեղեկացնում է Calciomercatoweb-ը։
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը պատրաստ է հեռանալ «Յուվենտուսից», որտեղ կորցրել է տեղը հիմնական կազմում։ Կոլումբացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Միլանը»։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ Կուադրադոյի պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգվել էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Կուադրադոն «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015 թվականից։