«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին պատմել է, թե ինչպես են ընթանում Ռաֆայել Լեաուի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։
«Մեր բանակցությունները շարունակվում են։ Մենք անում ենք հնարավորը, և հիմա, կարծում եմ, ես և Ռաֆայելը նույն ալիքի երկարության վրա ենք։ Նա կարծես ցանկանում է մնալ «Միլանում»։ Հուսով ենք, որ գործարքը կավարտվի որքան հնարավոր է շուտ»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ 23-ամյա պորտուգալացու գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին, սակայն շուտով կարող է երկարաձգվել։