Երևանի «Փյունիկը» նոր համալրում ունի

Երևանի «Փյունիկը» նոր համալրում ունի: Թիմին է միացել 25-ամյա  հարձակվող Ջոնել Դեսիրեն:

Դեսիրեն նախկինում հանդես է եկել Հայիթիի «Միրեբալեյում», «Կապուազում» և ամերիկյան «Ռեալ Մոնարքսում»։

2018 թվականի ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվել է Հայաստան և երկու մրցաշրջան հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», իսկ 2020 թվականի ամռանը տեղափոխվել է «Ուրարտու»։

Նրա նախորդ թիմը եղել է Կիպրոսը ներկայացնող Նիկոսիայի «Օլիմպիակոսը»։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Ջոնել Դեսիրեին։