Այս ցուցանիշով Էրիկ տեն Հագն առաջինն է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ

Երեկ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:0 հաշվով հաղթեց «Չարլթոնին»:

Ըստ Opta-ի, Էրիկ տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին մարզիչն է պատմության մեջ ով տոնել է 20 հաղթանակ 27 խաղում:

Նախկինում ռեկորդը պատկանում էր Ժոզե Մոուրինյոին (31 հանդիպում):

Լավագույն հնգյակում են նաև Լուի վան Գալը (36 խաղ), Մեթ Բասբին (40) Օլե Գունար Սուլշերը (42) և Ալեքս Ֆերգյուսոնը։