Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար պաշտպան Ռիո Ֆերդինանդը ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել գնել Լոնդոնի «Թոթենհեմի» ռմբարկու Հարի Քեյնի տրանսֆերը:
««Մանչեսթեր Յունայթեդ», առաջարկ արե՛ք Հարի Քեյնին: «Թոթենհեմի» երկրպագուներից, ներողություն եմ խնդրում, բայց ձեր ակումբը ոչինչ չի հաղթում: Այս թիմում Հարին կմնա առանց մրցանակների:
Նրա տեղափոխության համար պետք է վճարել լուրջ գումար, սակայն փոխարենը «Մանչեսթեր Յունայթեդը» կստանա հարձակվող, որը կայուն գոլեր է խփում: Քեյնը շատ է պետք»,- անգլիացու խոսքը փոխանցում է Goal.com-ը: