Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով, հայտնում է Give me Sport-ը։ Ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ թուրինյան ակումբից։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Ֆուտբոլիստի գործակալը նշել է, որ բաց է ցանկացած առաջարկի համար։ «Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել սերբին ընդամենը 90 միլիոն եվրոյի դիմաց։

Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը Ա Սերիայի 10 խաղում դարձել է 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։