ԱՊԼ-ի երկու գրանդներ կպայքարեն Թամմի Աբրահամի համար

Անգլիացի հարձակվող Թամմի Աբրահամը, ում իրավունքները պատկանում են «Ռոմային», կարող է վերադառնալ Մառախլապատ Ալբիոն։ Ինչպես հայտնի է դարձել La Repubblica-ի լրագրողներին, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և Լոնդոնի «Արսենալը»։

Հարկ է նշել, որ Աբրահամն այս մրցաշրջանի առաջին կեսը լավագույնս չի անցկացրել։ Նա հռոմեական թիմի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։ Հարձակվողը պայմանագիրը նախատեսված է «Ռոմայի» հետ մինչև 2026 թվականի ամառ: