Ն’Գոլո Կանտեն հստակ դիրքորոշում ունի իր ապագայի հարցում

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն, ով պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է ստացել ակումբից, դեռ սպասում է «Բարսելոնայի» առաջարկին:

Ըստ աղբյուրի՝ «Չելսին» ֆրանսիացի ֆուտբոլիստին առաջարկել է երեք տարով երկարաձգել պայմանագիրը։

Նշվում է, որ այդ պատճառով «Բարսելոնան» կարող է հրաժարվել տրանսֆերից, քանի որ աշխատավարձի հարցում չի կարողանա մրցել անգլիական ակումբի հետ։

Այնուամենայնիվ, Կանտեն դեռ սպասում է իսպանական ակումբի առաջարկին։31-ամյա Կանտեն «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականից։

Ընդհանուր առմամբ նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 262 հանդիպում, որոնցում խփել է 13 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։