Դավիդ Ալաբա. «Ես հիասթափված էի այս արդյունքից»

Ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան պատմել է, թե ինչպես է ընդունել Գերմանիայի հավաքականի աղետալի ելույթը Կատարում կայացած ԱԱ-2022-ում։

«Ես հիասթափված էի այս արդյունքից: Ես լավ ծանոթ եմ գլխավոր մարզչի և Բունդեսթիմում ֆուտբոլիստ շատ տղաների հետ։ Ես երկրպագում էի գերմանացիներին, և շատ տխրեցի նրանց անկումից հետո»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ ԱԱ-ի փլեյ-օֆֆ՝ Իսպանիայի, Ճապոնիայի և Կոստա Ռիկայի հետ խմբում զբաղեցնելով երրորդ տեղը: