«Քրիսթալ Փելաս» – «Մանչեսթեր Յունայթեդ» հետաձգված հանդիպման ժամանակացույցը

«Քրիսթալ Փելաս» – «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված հանդիպումը կկայանա հունվարի 18-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին, հայտնում է ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը:

Պրեմիեր լիգան ներողություն է խնդրել խաղի ժամանակացույցը ուշ ծանուցելու համար ու պարզաբանել, որ Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ փուլի հանդիպումները խոչընդոտներ են ստեղծել:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 7-րդ տուրի բոլոր խաղերը հետաձգվել էին Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով: