Չավի․ «Առաջին անգամ մեր բախտը բերեց»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները։ Կատալոնացիները, հիշեցնենք, երրորդ դիվիզիոնից կխաղան «Սեուտայի» ​​հետ։

«Առաջին անգամ մեր բախտը բերեց վիճակահանությամբ: Բայց մի մոռացեք, որ օրերս մենք լուրջ խնդիրներ ունեինք «Ինտերսիթիի» հետ խաղում»,- ասել է Չավին մամուլի ասուլիսի ժամանակ։

Վերջին անգամ «Բարսելոնան» հաղթել է գավաթը 2020/21 մրցաշրջանում։