ՊՍԺ-ի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Իտալիա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան տեսանելի ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։ «Միլանը» 10 միլիոն եվրոյի առաջարկ է արել «Պարի Սեն Ժերմենին» Սարաբիայի համար, հայտնում է Calciomercatoweb-ը:

Նշվում է, որ Պաբլո Սարաբիան ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու հնարավորության համար։ Այդ իսկ պատճառով 30-ամյա իսպանացու տրանսֆերը մեծ հավանականություն ունի։

Ընթացիկ մրցաշրջանում Պաբլո Սարաբիան ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 18 հանդիպում տարբեր մրցաշարերում։ Դրանցում իսպանացին երկու գոլ է խփել և մեկ արդյունավետ գոլային փոխանցում: