Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետևում է Ֆերլան Մենդիի և Մադրիդի «Ռեալի» շուրջ ստեղծված իրավիճակին։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Քաղաքացիներին» անհրաժեշտ է ուժեղացնել պաշտպանությունը, և ակումբը հետաքրքրված է Մենդիի տրասֆերով:
Ըստ մամուլի տեղեկությունների Ֆերլանը, հրաժարվում է «սերուցքայինների» հետ նոր պայմանագիր կնքելուց, իսկ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։