«Ինտերը» նոր պայմանագիր կառաջարկի Էդին Ջեկոյին

«Ինտերը» բանակցություններ է վարում թիմի հարձակվող Էդին Ջեկոյի հետ պայմանագիրը երկարաձգելու համար, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:

Նրա խոսքով, «ներաձուրիները» բոսնիացուն պայմանագիր են առաջարկում մինչև 2024 թվականը։ 36-ամյա հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Ջեկոն «Ինտերի» կազմում 22 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։