«Ինտերի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Չելսի»

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան կարող է տեղափոխվել ԱՊԼ, այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն, «Չելսին» պատրաստվում է ձեռք բերել իտալացի կիսապաշտպանին։ «Թոշակառուները» ձգտում են ուժեղացնել կիսապաշտպանությունը Ժորժինյոյի և Ն’Գոլո Կանտեի մոտալուտ հեռանալու պատճառով:

«Ինտերը» պատրաստ է բաժանվել Բարելլայից, եթե նրա համար մոտ 60 միլիոն եվրո առաջարկեն։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։