«Բարսելոնան» դժգոհ է Ֆերան Տորրեսի խաղից

Լրագրող Ժերար Ռոմերոն կարծում է, որ «Բարսելոնային» դժվար կլինի ազատվել թիմի հարձակվող Ֆերան Տորեսից, ով թիմին միացել է մեկ տարի առաջ «Մանչեսթեր Սիթիից» 55 միլիոն եվրոյի դիմաց։

«Մարդիկ ասում են, որ «Բարսելոնան» պետք է վաճառի Ֆերան Տորրեսին: Ես գաղափար չունեմ, թե հիմա ով կհամաձայնի գնել այն։ Դժվար թե որևէ մեկը ցանկանա գնել այս ֆուտբոլիստին»,- ասել է Ռոմերոն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայում» դժգոհ են Տորեսի վերջին ելույթներից։ Ակումբը սկսում է ափսոսալ, որ մեկ տարի առաջ ֆուտբոլիստի համար 55 միլիոն եվրո են վճարել։