Հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է  դեկտեմբեր ամսվա ակումբի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։

Դեկտեմբերի ամսվա լավագույն ֆուտբոլիստի համար երկրպագուների քվեարկության ժամանակ Ռեշֆորդը հավաքել է ձայների (64%)-ը՝ առաջ անցնելով Կազեմիրոյից (32%) և Լյուկ Շոուից (4%)։

Այս մրցաշրջանում Ռեշֆորդը 23 խաղում դարձել է 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։