Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն խոսել է «Բարսելոնայում» իր ապագայի մասին:
««Բարսելոնայում» ինձ ամեն ինչ սազում է, ես երջանիկ եմ այստեղ։ Ես կաշխատեմ ու կշարունակեմ իմ ճանապարհն այս ակումբում», – Դեմբելեյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Դեմբելեն այս մրցաշրջանում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: