Բրազիլական «Վասկո դա Գամա» ակումբն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ կիսապաշտպան Անդրեյ Սանտուշը դարձել է Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ։
Նշենք, 18-ամյա Սանթոսը «արիստոկրատներին» կարժենա 20 միլիոն եվրո։ Գրեհեմ Փոթերի թիմը ֆուտբոլիստի համար պայքարում հաղթեց այնպիսի ակումբների, ինչպիսիք են «Նյուքասլը» և «Մանչեսթեր Սիթին»:
«Չելսին» այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, մրցաշրջանի ընթացքում ակումբը փոխել է մարզչին՝ թիմից հեռացվել է Թոմաս Տուխելը, իսկ Բրայթոնից նրա տեղը եկել է Գրեհեմ Փոթերը։