«Բարսելոնան» Չավիին փոխարինելու առաջնային տարբերակ ունի

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պարբերաբար պաշտպանում է Չավիին իր հայտարարություններում, սակայն միաժամանակ կատալոնական ակումբը նաև մտածում է գլխավոր մարզչի փոփոխության մասին, եթե թիմն այս մրցաշրջանում վատ հանդես գա: Այս մասին հայտնում է Calciomercatoweb-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան», որպես Չավիի իրավահաջորդ դիտարկում է գերմանացի հայտնի մարզիչ Թոմաս Տուխելի թեկնածությունը: Այս մասնագետը «Չելսիից» հեռացվելուց հետո մնացել է առանց աշխատանքի։

Այս պահին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում առաջին հորիզոնականն է կիսում է Մադրիդի «Ռեալի» հետ։ Թիմերը 38-ական միավոր ունեն: