«Մանչեսթեր Սիթին» նույնպես ցանկանում է գնել Ջուդ Բելինգհեմին

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է մրցել «Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» հետ կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի համար, հայտնում է ESPN-ը։

Նշվում է, որ ամռանը «Մանչեսթեր Սիթին» կարող է թարմացնել միջին գիծը, քանի որ Իլկայ Գյունդողանը և Բերնարդո Սիլվան կարող են հեռանալ ակումբից։ Երբ «քաղաքացիները» իմանան գերմանացու և պորտուգալացու որոշումների մասին, կորոշեն ուժեղացման համար անհրաժեշտ ներդրումների մակարդակը։

Ջուդ Բելինգհեմը ներկայումս հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», բայց նա վստահ է, որ ամռանը փոխելու է ակումբային գրանցումը: