Ժոան Լապորտան հերթական անգամ խոսել է Սուպերլիգայի նախագծի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հերթական անգամ խոսել է Սուպերլիգայի նախագծի մասին:

«Մարտին կամ ապրիլին մենք կունենանք Եվրամիության արդարադատության դատարանի որոշումը։ Կարծում եմ՝ նախագիծը օգուտ կտա ակումբներին, քանի որ Սուպերլիգան բաց է լինելու։ Եթե ​​փակ մրցաշար պլանավորվեր, ես դրան չէի աջակցի։

Եթե ​​որոշումը ձեռնտու լինի, կարծում եմ, որ Սուպերլիգան իրականություն կդառնա 2025 թվականին»,- ասել է Լապորտան Cadena SER-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ 12 ակումբներ հայտարարել էին Սուպերլիգայի մեկնարկի մասին 2021 թվականի ապրիլին։ Երկրպագուների բողոքի ֆոնին 9 ակումբ արագ հրաժարվեց այդ գաղափարից: Նախագծին ներկայումս աջակցում են միայն «Բարսելոնան», «Ռեալը» և «Յուվենտուսը»: