Դանի Ալվես․ «Ես հերքում եմ մեղադրանքները»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը պատասխանել է սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքներին:

«Ես հերքում եմ մեղադրանքները։ Այո, ես ակումբում էի զվարճանում։ Բոլորը գիտեն, որ ես սիրում եմ պարել։ Ես պարեցի և զվարճացա՝ չներխուժելով ուրիշի տարածք։

Ես չգիտեմ, թե ով է այս կինը: Երբ ես գնում եմ զուգարան, ես ստիպված չեմ հարցնել, թե արդյոք այնտեղ որևէ մեկը կա: Երբեք չեմ ներխուժել ուրիշի տարածք»,- ասել է Ալվեսը իսպանական Antena 3 հեռուստաալիքին։