Կարլո Անչելոտի. «Մենք այստեղ շատ երիտասարդներ ունենք»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին՝ ֆուտբոլիստի մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

«Բելինգհեմը ԱԱ-2022-ում ցույց տվեց, որ հիանալի կիսապաշտպան է։ Այնտեղ շատ երիտասարդ ֆուտբոլիստներ կային՝ Էնցո Ֆերնանդեսը լավ խաղաց, իսպանացիներ Պեդրին և Գավին: Առաջիկայում շատ երիտասարդ կիսապաշտպաններ կան, և Բելինգհեմը նրանցից մեկն է:

Բայց ես կենտրոնացած եմ իմ կիսապաշտպանների վրա, ովքեր շատ լավն են: Երիտասարդ Օրելիեն Չուամենին, Կամավինգան և Վալվերդեն: Մենք այստեղ շատ երիտասարդներ ունենք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sportstar-ը։