Ֆինանսական իրավիճակը ստիպում է «Բարսելոնային» ղեկավարությանը կրճատել աշխատավարձերը։ Լրագրող Մարսալ Լյորենտեն հայտնում է, որ կատալոնական ակումբը ցանկանում է վաճառել Անսու Ֆատիին։
Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ կլինի 70 միլիոն եվրոյով վաճառել Անսու Ֆատիին։ Անձամբ 20-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ ակումբից, բայց միաժամանակ ավելի շատ խաղաժամանակ է պահանջում։
Նշենք, որ Անսու Ֆատին «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում անցկացրել է 79 պաշտոնական հանդիպում։ Դրանցում հարձակվողը 22 գոլ է խփել և 9 գոլային փոխանցում կատարել: