«Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշի համար պայքարում մնացին անգլիական թիմերը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը դժվար թե տեղափոխվի Ֆրանսիայի առաջնություն։ Ինչպես հայտնի է դարձել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին, ՊՍԺ-ն պորտուգալացի ֆուտբոլիստին գնելու մտադրությունից հրաժարվել է։ Փարիզում նրանք որոշել են կենտրոնանալ պաշտպան Միլան Շկրինյարի գործարքի վրա:

Այսպիսով, Ֆելիշի գլխավոր հավակնորդները Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչներն են։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» ցանկանում են կազմակերպել Ժոաուի տրանսֆերը։

Ֆելիշը գնահատվում է մոտ 50 միլիոն եվրո։ 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: