Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին հայտնվել է «Նյուքասլի» հետաքրքրութան կենտրոնում, հայտնում է Footmercato-ն։
Անգլիական ակումբը պատրաստ է ձեռք բերել 27-ամյա ֆրանսիացուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Մենդին «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական ակումբը ցանկանում էր ֆուտբոլիստի համար ստանալ 50 մլն եվրո։
Այս մրցաշրջանում պաշտպանը մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։