Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի հունվարի 13-ին կայանալիք Ա Սերիայի «Նապոլիի» դեմ հանդիպումը:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, հարձակվողը դեռ չի ապաքինվել աճուկի վնասվածքից:
Վլահովիչը թուրինյան թիմի կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հոկտեմբերի 25-ին՝ «Բենֆիկայի» դեմ խաղում։