Անգլիական «Չելսին» տրանսֆերային թիրախ ունի

«Մոնակոյի» պաշտպան Բենուա Բադիաշիլը կարող է փոխել Ֆրանսիայի առաջնությունը անգլիական Պրեմիեր Լիգայով։ Այս մասին իր սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը:

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Չելսին»։ «Ազնվականների» սեփականատերերը պատրաստ են 35 մլն եվրո հատկացնել Բադիաշիլի գնման համար։

Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում պաշտպանը անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։