«Չելսին» պատրաստ է իր ֆուտբոլիստին առաջարկել Նիկոլո Ձանիոլոյի տրանսֆերի դիմաց

«Չելսին» մտադիր է կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչին փոխանակել «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի հետ:

Ըստ The Sun-ի՝ անձամբ՝ Պուլիշիչը, հետաքրքրված է տրանսֆերով, քանի որ դժգոհ է լոնդոնյան ակումբում ստացած խաղաժամանակից։

Գործարքը կարող է կայանալ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։