«Բավարիան» Մանուել Նոյերին փոխարինող գտնելու ժամկետ է սահմանել

«Բավարիայի» ղեկավարությունն կողմնորոշվել է թիմի դարպասապահ Մանուել Նոյերին փոխարինող գտնելու ժամկետների հարցում։ Այս մասին հաղորդում է Bild-ը։

Աղբյուրի հավաստմամբ՝ նոր բարձրակարգ դարպասապահը մյունխենյան ակումբ պիտի ժամանի հունվարի 6-ից ոչ ուշ։

Այս պահին գլխավոր թեկնածուն Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմերն է։