Տիբո Կուրտուա. «Կարիմ Բենզեման փրկեց խաղը»

Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​խոսել է «Վալյադոլիդի» հետ Իսպանիայի առաջնթյան 15-րդ տուրի խաղում (2:0) մադրիդցիների հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղի մասին։

«Սա կարևոր հաղթանակ էր, և լավ է, որ մենք չզիջեցինք նախաձեռնությունը: Երկու ակումբներն էլ լավ խաղացին։ Հենց Կարիմը փրկեց խաղը, նա ռիթմ հաղորդեց մեր գործողություններին։

Նրա վստահությունն ամրապնդելու համար լավ էր դուբլ ձեւակերպելը»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: