Ադրիեն Ռաբյոն պահանջ է ներկայացրել «Յուվենտուսի» ղեկավարությանը

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն խնդրել է ակումբին բարձրացնել իր աշխատավարձը տարեկան 7-ից մինչև 10 միլիոն եվրո՝ պայմանագիրը երկարաձգելու բանակցությունների ընթացքում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Նրա ներկայիս պայմանագիրը թուրինցիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆրանսիացին ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: