Էնցո Ֆերնանդեսը համաձայնության է հասել անգլիական գրանդի հետ

Լիսաբոնի «Բենֆիկայի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը համաձայնության է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:

Կողմերը կկնքեն 5 տարվա պայմանագիր, իսկ 21-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը լոնդոնյան ակումբում կկազմի տարեկան 10 միլիոն եվրո:

Պորտուգալական ակումբը տեղափոխության դիմաց պահանջում է 120 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Լիվերպուլը»: