Էրլինգ Հոլանդ․ «Զայրացած եմ, որ չեմ մասնակցել ԱԱ-2022-ին»

Նորվեգիայի և «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է ԱԱ-2022-ի իր բացակայության մասին։

«Ես մի փոքր բարկացա, երբ տանը էի։ Ինձ դուր չեկավ ԱԱ-ն բաց թողնել։ Դիտելով ԱԱ-ի հանդիպումները, ես եռանդ էի ստանում, երբ տեսնում էի, որ մյուս ֆուտբոլիստները գոլեր են խփում:

Դա ինձ մոտիվացրեց և միևնույն ժամանակ բարկացրեց: Ես նույնիսկ ավելի քաղցած էի, քան նախկինում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Independent-ը։