Էնցո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Լիսաբոնի «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը շուտով կարող է հայտնվել «Սթեմֆորդ Բրիջում»: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ արգենտինացի կիսապաշտպանը վերջնական հավանություն է տվել «Չելսի» տեղափոխվելու համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» ներկայումս ակտիվ բանակցություններ է վարում «Բենֆիկայի» հետ՝ համաձայնեցնելու փոխհատուցման չափը։ Փոխհատուցման սահմանված չափի ամբողջական վճարման փոխարեն «թոշակառուները» ցանկանում են գործարքի գնալ այլ պայմաններով։

Հավանական է, որ «Չելսին» կգնի Ֆերնանդեսին անհրաժեշտ 120 միլիոն եվրոյով, սակայն այդ գումարը կարող է վճարվել ոչ թե անմիջապես, այլ ժամանակի ընթացքում։