Diario Sport պարբերականը հրապարակել է 2022թ. լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

Diario Sport պարբերականը հրապարակել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը:

Անցնող տարվա լավագույններն ընտրվել են լրագրողների քվեարկության արդյունքում:

Իսպանական պարբերականի թոփ-10-ում են ընդգրկվել դարպասապահ Տիբո Կուրտուան («Ռեալ», Բելգիա), պաշտպան Ռուբեն Դիաշը («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), կիսապաշտպաններ Ջամալ Մուսիալան («Բավարիա», Գերմանիա), Գավին («Բարսելոնա», Իսպանիա), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Ջուդ Բելինգեմը («Բորուսիա Դորտմունդ», Անգլիա), Լիոնել Մեսսին (ՊՍԺ, Արգենտինա), Կիլիան Մբապպեն (ՊՍԺ, Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդը (Նորվեգիա, «Մանչեսթեր Սիթի») և Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա, «Ռեալ»):