«Փյունիկը» նոր պայմանագիր է կնքել Եվգենի Կոչուկի հետ

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» նոր պայմանագիր է կնքել թիմի մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկի հետ:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ՖԱ-ի և կիսապաշտպան Եվգենի Կոչուկի միջև պայմանագրի ժամկետը երկարաձգվել է 1 տարով:

Մոլդովացի ֆուտբոլիստը մեր թիմին միացել է այս տարվա հունվարին՝ օգնելով «Փյունիկին» նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումն ու ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է եվրոգավաթներում մեր թիմի բոլոր հանդիպումներին»,- ասվում է երևանյան ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 23 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 225 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: