«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Լիդսի» դեմ խաղում տարած հաղթանակից հետո (3:1) խոսել է «Քաղաքացիների» հարձակվող Ջեկ Գրիլիշի խաղի մասին։
«Գրեալիշը երկու գոլային փոխանցում կատարեց, նրա շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք լրացուցիչ փոխանցում կատարել։
Բայց նա պետք է ավելի հավակնոտ լինի, պետք է ավելի շատ գոլեր խփի և մրցունակ լինի, քանի որ ունի համապատասխան որակներ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։