Աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն մահացավ 82 տարեկանում, հայտնում է AP-ն: Նա տևական ժամանակ պայքարում էր տարբեր հիվանդությունների դեմ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Պելեն հաստ աղիքի քաղցկեղի հեռացման համար վիրահատության էր ենթարկվել:
Դեկտեմբերի 8-ին նա պետք է հոսպիտալացվեր բուժման նպատակով։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ բրազիլացին քաղցկեղ ունի նաև աղիքներում, լյարդում և թոքերում: