«Այաքսը» լրջորեն հետաքրքրված է «Վալենսիայի» վրացի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիով։
Ինչպես հայտնում է Relevo-ն, հոլանդական թոփ-ակումբի ղեկավարությունը ծրագրել էր դարպասապահի հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին։
Հաղորդվում է, որ «Այաքսի» ղեկավարները անցած շաբաթ կրկին սկաուտներ են ուղարկել վրացի դարպասապահին հանդիպելու՝ Գեորգիին այս ձմռանը պայմանագիր կնքելու մտադրությամբ: