Սիմոնե Ինձագի. «Ցանկանում ենք տիտղոս նվաճել»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է գալիք տարվա իր թիմի նպատակների մասին։

«2023 թվականի մեր հեռանկարն այն է, որ մենք ցանկանում ենք ինչ-որ բան հաղթել: Հիանալի է խաղալ և վայելել մեր ֆուտբոլը, բայց, ի վերջո, դա է նպատակը»,- ​​Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ը:

Այս պահին «Ինտերը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում հինգերորդն է։