Պաշտոնական․ «Չելսին» նորեկ ունի

«Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Մոլդեի» և Կոտ դ’Իվուարի հավաքականի հարձակվող Դավիդ Ֆոֆանի հետ պայմանագիր կնքելու մասին: 20-ամյա հարձակվողը լոնդոնյան ակումբին կմիանա 2023 թվականի հունվարի 1-ին:

«Մենք անհամբեր սպասում ենք նրան ակումբում տեսնելուն», — ասված է լոնդոնյան թիմի հաղորդագրության մեջ։

Այս մրցաշրջանում Ֆոֆանան «Մոլդեի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: