Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում կայացած «Նոթինգեմ Ֆորեսթի» դեմ հաղթական խաղը (3-0):
«Մենք գոլ բաց չթողեցինք: Իհարկե գոհ եմ, քանի որ դա մրցունակության հիմքն է: Մենք կարող էինք ավելի շատ գոլ խփել:
Հիանալի հակագրոհներ էինք կազմակերպում, լավ էինք տեղաշարժվում:
Խոսքը ոչ միայն Ռեշֆորդի մասին է, ես գոհ եմ նրա ելույթներից: Նա իսկապես հիանալի մարզավիճակում է և եթե նա շարունակի այսպես՝ հիանալի կլինի բոլորիս համար:
Մենք պետք է աճ գրանցենք ու պայքարենք յուրաքանչյուր խաղում հաղթելու համար:
Դա այն է, ինչի կարիքը թիմն այս պահին ունի և յուրաքանչյուրը պետք է կենտրոնանա այդ գործընթացի վրա»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է BBC-ն: