Կրիշտիանու Ռոնալդուի որդին վերադարձել է Մադրիդի «Ռեալի» ակադեմիա

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին կրկին կխաղա Մադրիդի «Ռեալի» ակադեմիայում, հայտնում է լրագրող Էդու Կորնագոն։

Երեխան վերադարձել է Իսպանիա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակահատվածից հետո:

Դեռահաս ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կխաղա «Արքայական ակումբի» Մ14 թիմում:

Հիշեցնենք, որ 37-ամյա Ռոնալդուն նոյեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալ է: