Դիեգո Սիմեոնե. «Մենք հիանալի կազմ ունենք»

Այս պահին Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում հինգերորդն է՝ առաջատար «Բարսելոնայից» զիջելով 13 միավոր։ Թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր թիմի խնդիրների մասին:

«Մենք հիանալի կազմ ունենք: Մեր ֆուտբոլիստներից չորսը խաղացել են ԱԱ-2022-ի եզրափակիչում։

Միգուցե նա, ով ամեն ինչ չի տալիս, մարզիչն է։ Ես եմ նա, ով պետք է կատարելագործվի, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան բարձրացնել իրենց մակարդակը»,- ​​ասել է Սիմեոնեն, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։