Սերխի Ռոբերտոն հստակ դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն ցանկանում է շարունակել ելույթները կատալոնական թիմում, հայտնում է Esports RAC1-ը։

30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ:

«Ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրս. Պաշտոնական բանակցություններ դեռ չեն եղել, բայց Չավին ինձ արդեն ասել է, որ ցանկանում է ինձ պահել թիմում։

Հպարտ եմ, որ ներկայացնում եմ ակումբը և իսկապես ցանկանում եմ մնալ։ Փողն ինձ համար այնքան էլ մեծ նշանակություն չունի»,- ասել է Ռոբերտոն։

Ֆուտբոլիստը «Բարսայի» համակարգում է 2006 թվականից: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։